կարևոր
4090 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-08 18:02
Աշխարհ

Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են

Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են

Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածով առաջին գնացքները կկարողանան անցնել Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին, կամրջի այդ հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են: Այս մասին հաղորդում է ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը:

«Վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Մասնագետների կարծիքով՝ այդ հատվածի աշխատանքը և առաջին գնացքների շարժի կազմակերպումը կապահովվի մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ն։ Վերականգնման աշխատանքների ընթացքի և երթևեկության վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն, երկաթուղային գծերից մեկը ավելի քիչ է վնասվել, ուստի «համեմատաբար ավելի շուտ» կարող է բացվել դրա երթևեկությունը:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում: