|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ում ձվի խոշորագույն արտադրող «Cal-Maine Foods» ընկերությունը հայտարարել է շուրջ 1,8 միլիոն թռչուն ոչնչացնելու որոշման մասին՝ Ֆլորիդա նահանգում գտնվող իր արտադրական օբյեկտներից մեկում թռչնագրիպի բռնկման հետևանքով։
Ինչպես գրում է «Al Jazeera»-ն, նոյեմբերի 18-ին ընկերությունը տեղեկացրել է, որ նախատեսվում է ոչնչացնել շուրջ 1,4 միլիոն ձվատու հավ և 360 հազար մատղաշ հավ։
Ընդհանուր առմամբ, դա կազմում է ընկերության թռչնագլխաքանակի 2,7 տոկոսը։ Վարակման դեպքերի հայտնաբերումից հետո տվյալ արտադրական օբյեկտի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Cal-Maine Foods-ը հայտնել է, որ համագործակցում է իր մյուս արտադրական և բաշխման կենտրոնների հետ՝ մատակարարման շղթայում հնարավոր խափանումները նվազագույնի հասցնելու նպատակով։
Միայն 2026 թվականին ԱՄՆ-ում հիվանդության բռնկումների հետևանքով տուժել է շուրջ 21,5 միլիոն թռչուն։