|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: Այս մասին տեղեկանում ենք միության «Ֆեյսբուք»-ի էջից:
Թեկնածու թռչուններն էին սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Արդյունքում հետևյալ պատկերն է.
1․Սև արագիլ՝ 1090 ձայն
2. Բզակտուց՝ 901 ձայն
3. Սպիտակահոնք կեռնեխ՝ 900 ձայն
4. Օձակեր արծիվ ՝ 219 ձայն
5. Մեծ սուզակ՝ 117 ձայն
6. Ճահճային մկնաճուռակ՝ 86 ձայն
Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի: