|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, ուդիական են հռչակել:
Ամարասի վանքի եկեղեցին դեռ 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է արցախյան առաջին դպրոցը։
Բայց այս պատմական փաստերը որևէ կերպ չեն կաշկանդում ադրբեջանցիներին՝ խեղաթյուրելու պատմությունն ու սրբապղծելու հայկական հոգևոր ժառանգությունը:
Այս ամենը հեշտորեն տրվում և մարսվում է գործող իշխանության ուրացման, սեփական ժողովրդի պատմությունն ու արժեհամակարգը դավաճանելու և Ադրբեջանին ամբողջապես հպատակվելու պայմաններում»: