|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգեւավճար փոխանցվեց:
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ավել գումարներ կառավարության անդամները ստացան։
Ի դեպ, տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ` վերջին օրվա արտահերթ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով: Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու մասին է` ընտրությունից մեկ տարի առաջ ընտրողն առնվազն վեց ամիս պետք է Հայաստանում գտնված լինի։