|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոր կառուցված գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում՝ նոյեմբերի 19-ին։
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 62, 64, 66, 66ա, 68, 70, 70/1 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի, Նաիրի փողոցի թիվ 1, 3, 5 բազմաբնակարան շենքերի, թիվ 7, 9 առանձնատների, Թամանցիների փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։