կարևոր
844 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-17 15:34
Աշխարհ

ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում՝ Իրանի մերձակայքում, տեղակայված մարտական նավերի թիվը հասցրել են ավելի քան 20-ի։ Թվաքանակի աճը պայմանավորված է նոյեմբերի 16-ին տարածաշրջան ժամանած երրորդ ավիակիր հարվածային խմբով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։

Ներկայում Իրանից հարավ-արևելք՝ Արաբական ծովում, մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ավիակիրներ՝ «Ջորջ Վաշինգտոն», «Ջորջ Բուշ» և «Թեոդոր Ռուզվելտ»։ Յուրաքանչյուր ավիակրի վրա տեղակայված է 48 մարտական կործանիչ։

Ավիակիրներից բացի՝ Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հածանավ, 13 հրթիռային էսկադրային ականակիր, մեկ հեռակառավարվող հետախուզական նավ, ինչպես նաև «Միգել Քեյթ» էքսպեդիցիոն ծովային բազան։

ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում է Կարմիր ծովում, իսկ երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ստորաբաժանումներով, տեղակայված է Հնդկական օվկիանոսում։

Միևնույն ժամանակ, ևս չորս էսկադրային ականակիր օպերատիվ առաջադրանքներ է կատարում Միջերկրական ծովի արևելյան հատվածում։