|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից հայտնում են՝ նոյեմբերի 21-ին ուխտագնացություն կկայանա դեպի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի․
«Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի,
որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,
քեզ երանեն ամենայն ազինք»:
(շարական)
Սիրելի հավատացյալներ,
Նոյեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Մարիամ Աստվածածնին Տաճարին ընծայման տոնը։
Այդ նվիրական առիթով կազմակերպվում է ներթեմական ուխտագնացություն դեպի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:
Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։
Սիրով հրավիրում ենք ամենքիդ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և հայցելու Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր երկրի և ժողովրդի համար»։