կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-16 18:26
Աշխարհ

Իրաքն ու Հորդանանը արգելափակել են «Telegram»-ը

Իրաքն ու Հորդանանը արգելափակել են «Telegram»-ը

Իրաքի իշխանությունները, հետևելով Հորդանանի օրինակին, արգելափակել են երկրում հասանելիությունը «Telegram» հավելվածին։

Իրաքի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատճառը Telegram-ի կողմից Իրաքի օրենսդրական պահանջները շրջանցելը և հավելվածից անցանկալի բովանդակությունը չհեռացնելն է։

«Telegram»-ին 30 օր ժամանակ է տրվել՝ խախտումը վերացնելու համար։

Հորդանանը Telegram-ի արգելափակումը հիմնավորել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգով։

Ըստ պարզաբանման՝ հավելվածը նպաստում է ծայրահեղականության քարոզչությանը, կիբերհանցագործությունների կատարմանը, ինչը սպառնալիք է ազգային անվտանգության  համար։