կարևոր
424 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-16 20:05
Հասարակություն

Բեռնատարների բախման հետևանքով «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդի ափին. տուժածների մեջ երեխաներ կան

Բեռնատարների բախման հետևանքով «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդի ափին. տուժածների մեջ երեխաներ կան

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo», «Renault» մակնիշների բեռնատարները և «Opel Astra» մակնիշի մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով  «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։