կարևոր
376 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-15 12:50
Աշխարհ

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու։

Շաբաթ օրը երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց պատճառը գների աճն է, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված կոշտ գործողությունները։ Փարիզում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, իսկ Նանտում՝ ջրցան մեքենաներ։

«Ձերբակալվել է 219 մարդ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախարարության՝ 137 ցույցերին մասնակցել է մոտ 106 000 մարդ։ Փարիզում ցուցարարների թիվը հասել է 24 000-ի։