|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության՝ Պարոնյան փողոցում տեղակայված կենտրոնական գրասենյակի վրայից հանվել է կուսակցության ցուցանակը։ Այս փաստը Պռոշյան փողոցով անցնող քաղաքացիներն են նկատել եւ տպավորություն ստացել, որ «Հայրենիքը» լուծարվում է:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, առողջական խնդիրներով պայմանավորված, Արթուր Վանեցյանն ակտիվ կուսակցական գործունեություն չի ծավալում, նրանք չմասնակցեցին անգամ խորհրդարանական ընտրություններին, թեպետ Արթիկում շաբաթներ առաջ «Հայրենիքը» մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամները, սակայն, հերքեցին «Հայրենիքի» փակման մասին կասկածները: Արսեն Բաբայանն ասաց, որ գրասենյակի տարածքի հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով է ցուցանակը հանվել: Իրենք վարձակալական հիմունքներով են այդ շենքում, ազատում են միայն այն հատվածը, որտեղ ցուցանակն էր, եւ վստահեցրեց, որ կուսակցությունն ակտիվ գործունեություն է ծավալում, հավաքներ, նիստեր է անցկացնում»։