կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 21:42
Աշխարհ

Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է. Թրամփ

Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում դպրոցականների կազմակերպած բողոքի ակցիաները։

«Խոսքն այստեղ դպրոցների մասին չէ․ խոսքն այն մասին է, որ իսլամը ցանկանում է գրավել երբեմնի մեծ երկիրը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը, իր գնահատմամբ, կապված է երկրում միգրացիոն իրավիճակի հետ։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով կաթվածահար է եղել 180 դպրոցների աշխատանքը, ձերբակալվել է 164 մարդ։

Փարիզում ցուցարարները քանդում են գրասենյակները և խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառում. Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների բողոքի ակցիաները։

Ֆրանսիայի մայրաքաղաքի աշակերտներն ու ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և բարելավել ուսումնական պայմանները։