կարևոր
349 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-24 20:12
Հասարակություն

Վանաձորում վրաերթի են ենթարկել 8-ամյա երեխայի

Վանաձորում վրաերթի են ենթարկել 8-ամյա երեխայի

Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Տաշիրի խճուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա Դ․ Ա․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։