կարևոր
451 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-23 22:24
Հասարակություն

Ավտովթար՝ Սյունիքում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Ավտովթար՝ Սյունիքում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աղվան Փ․-ի ուղևորներ 1,5-ամյա Կ․ Փ․-ն և 24-ամյա Սուսաննա Պ․-ն տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։