|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ
Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և չունի հանրային ճնշում գործադրելու հնարավորություն։
Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք գործադրվում են ամբողջ ծավալով։
Նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք։
Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.
Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։
Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում։
Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե համաձայնության չգալու դեպքում կգնաք արտահերթ ընտրությունների. դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պետք է հրաժարական տաս։
Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր»։