|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով:
Ազդարարվում է հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։
Նաև նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը։