|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ նոյեմբերի 21-ի երեկոյան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու ռադարի։
Իրանական պետական Press TV-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն գործողությունը ներկայացրել է որպես պատասխան ամերիկյան անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի ենթադրյալ խախտումներին։
Բահրեյնի զինված ուժերը հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կանխել է մի շարք իրանական օդային հարձակումներ։ Բահրեյնի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրանական հարվածից հրդեհ է բռնկվել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։
Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել։