|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Դիմել եմ «Հայփաս»-ին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան: Այս մասին գրել է Արցախի ՄԻ նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:
Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն»,- նշել է նա։
Ավելի վաղ ՆԳ նախարարությունը պարզաբանել էր՝ ինչու է ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայրում նշվում «Ադրբեջան»։
Ըստ Արցախ Միության հայտարարության՝ Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը։