կարևոր
478 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-20 22:54
Աշխարհ

Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել

Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել

Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից լցանավում հրդեհ է բռնկվել։

Միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքի հյուսիսում՝ ծովից ութ ծովային մղոն հեռավորության վրա։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հրդեհի մասին հայտնել է լցանավի անվտանգության համար պատասխանատու ընկերության աշխատակիցը։

Նախնական տվյալներով՝ զոհերի, տուժածների և շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ չկան։