կարևոր
394 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-20 16:04
Հասարակություն

Յուրաքանչյուր հայ պարտավոր է մտածել՝ արդյոք կարող է ավելին անել հայրենիքի համար, ինչպես Սաչագլյանը․ Էլբակյան

Յուրաքանչյուր հայ պարտավոր է մտածել՝ արդյոք կարող է ավելին անել հայրենիքի համար, ինչպես Սաչագլյանը․ Էլբակյան

Ահարոն Սաչագլյանը «Նեմեսիսի» («Հատուկ գործ») դրամահայթայթման և դրամաբաշխման պատասխանատուն էր։ Զենքի ձեռք բերման, հանդերձավորման, լոգիստիկայի համար անհրաժեշտ փողի հավաքումը դրված էր նրա վրա։ Ինքը՝ Սաչագլյանը, սակայն, կենդանության օրոք երբեք չբացահայտեց իր առաքելությունը։ Դրա մասին հայտնի դարձավ նրա մահվանից միայն 26 տարի անց։

«Ես կրնայի աւելին ընել»,- հոգին Աստծուն ավանդելուց առաջ սրանք են եղել Սաչագլյանի՝ կնոջն ուղղված վերջին խոսքերը։ Այսօր յուրաքանչյուր պատասխանատու հայ պարտավոր է մտածել, թե արդյոք կարող է ավելին անել հայրենիքի և ազգի ազատության համար, որ չի անում։

Հաղթական ճեղքումները միշտ ծնվում են ստատուս-քվոյի սահմաններից անդին մտածելու և «աւելին ընելու» պատրաստակամությունից։

Իսկ Ահարոն Սաչագլյանը հանգչում է աշխարհիս հեռու մի անկյունում՝ Սիրակուզ քաղաքի Օքվուդ գերեզմանատան Մորնինգսայդ տեղամասում՝ հարևանությամբ դեռ համիդյան զուլումից փախած և այս վայրերում ապաստանած շատ ու շատ այլ հայերի…

 

Էդգար Էլբակյան

Քաղաքագետ