կարևոր
454 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-19 20:34
Հասարակություն

Բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai Elantra»-ն․ վթարի մեղավոր վարորդը խաչմերուկն անցել Է կարմիր լույսի առկայությամբ

Բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai Elantra»-ն․ վթարի մեղավոր վարորդը խաչմերուկն անցել Է կարմիր լույսի առկայությամբ

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Hyundai Elantra»-ն, որը խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Mercedes»-ի վարորդի համար, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։