կարևոր
349 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-19 15:59
Աշխարհ

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել: Հռչակագրի ամբողջական տարբերակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Շենժենում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Չինաստանին՝ այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։ Երեք պետությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ և իրենց հանձնառությունն են հայտնել ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանմանը։

1. Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն իրենց հանձնառությունն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ոլորտում իր հիմնարար առաքելությանը։

2. Երեք պետությունները ծրագրում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք հաստատել են կայուն էներգամատակարարումների կարևորությունը։

3. Երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումն ունեն հիմնարար նշանակություն, և համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։

4. Երեք պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սկսվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ»,- նշվում է հռչակագրում: