|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը հրավեր է ստացել այցելելու Չինաստան և փոխարենը հրավիրել է նրան այցելելու Վաշինգտոն։
«Մեր զրույցի ընթացքում նախագահ Սին բարեհամբույր կերպով հրավիրեց ինձ և առաջին տիկնոջը այցելելու Չինաստան, և ես պատասխանեցի դրան», - գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ զրույցը տևել է մեկուկես ժամ և գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է առևտրային հարցերի վրա։ Առաջնորդները քննարկել են նոր առևտրային համաձայնագրի իրականացումը և համաձայնել են պատվիրակություններ ուղարկել բանակցությունները շարունակելու համար։ Ըստ Թրամփի՝ քննարկման ընթացքում Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի հարցեր չեն բարձրացվել։