կարևոր
982 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-18 18:35
Աշխարհ

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումը. Ուշակով

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումը. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պաշտոնյայի խոսքով՝ չնայած հարցի քննարկմանը՝ Մոսկվայի և Պեկինի միջև այդ թեմայով դիրքորոշումների վերջնական համաձայնեցում չի եղել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները։

Սի Ծինփինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները եղել և մնում են անսասան՝ ցանկացած դժվարության պայմաններում։