կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 12:15
Աշխարհ

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի․ Ուշակով

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի․ Ուշակով

Նոյեմբերին՝ բանակցություններում դադարից հետո, կայանալիք Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը նախնական՝ կողմերի դիրքորոշումները ճշտելու բնույթ կկրի։ Այս մասին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Պավել Զարուբինի հետ «Վեստի» լրատվական ծառայության հարցազրույցում։

Ուշակովը նշել է, որ Ուկրաինայի հարցով երկար ժամանակ շփումներ չեն եղել։

«Առաջին հանդիպման ընթացքում նույնպես դժվար թե շատ բան հաջողվի լուծել․ այն, հավանաբար, նախնական բնույթ կկրի»,- պարզաբանել է նա։