կարևոր
1303 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 00:03
Հասարակություն Քաղաքական

Լծակների ամենալկտի ձևերով կիրառման պայմաններում ընդդիմադիրների գրանցած արդյունքները գնահատելի են. Ղազարյան

Լծակների ամենալկտի ձևերով կիրառման պայմաններում ընդդիմադիրների գրանցած արդյունքները գնահատելի են. Ղազարյան

ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը գրում է.

«Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականի իշխանափոխությունն իր հայրենի Իջևանում մասնակցեր ՏԻՄ ընտրության, ապա լավագույն դեպքում իր օգտին կքվեարկեր միայն սեփական ընտանիքի ամբողջ կազմը և քավորի ընտանիքի մի մասը, կամ հակառակը՝ քավորի ընտանիքի ամբողջ կազմը և իր ընտանիքի մի մասը։

Հետևաբար, այս չափ ռեպրեսիաների, վարչական լծակների ամենալկտի ձևերով կիրառման և ռեսուրսների խիստ անհամաչափության պայմաններում ընդդիմադիրների գրանցած արդյունքները համայնքային ընտրություններում գնահատելի են»։