|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին: