|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անձնակազմին մարզելու, տարբեր իրավիճակներում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պլանային ուսումնա-մարտական միջոցառումներ:
Ինչպես հայտնում են ՊՆ լրատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից, պլանային միջոցառումների անցկացման նպատակն է ստուգել և ամրապնդել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության և փոխգործելիության աստիճանը: