|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ճանաչվել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկը՝ ընդգրկվելով կրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություններից մեկի՝ «World's Best School Prizes 2026»-ի «Supporting Healthy Lives» անվանակարգի լավագույն տասնյակում։
Բրիտանական «T4 Education» կազմակերպության կողմից իրականացվող այս մրշանակաբաշխության նպատակն է բացահայտել և ներկայացնել այն դպրոցները, որոնք ոչ միայն ապահովում են բարձրորակ կրթություն, այլև ունեն իրական և երկարաժամկետ ազդեցություն երեխաների, ընտանիքների և հասարակության զարգացման վրա՝ ձևավորելով կրթության նոր որակ և արժեքային համակարգ։
Նշենք, որ այս պահից սկսած բացվում է հանրային բաց քվեարկությունը, որով բոլոր դպրոցներից ընտրվելու է մեկը, որպես մրցույթի առաջատար դպրոց։ Կարող եք մասնակցել քվեարկությանը հետևյալ հղումով՝ https://applications.worldsbestschool.org/public-vote-26/entry/4345, հաստատելով ձեր քվեն էլեկտրոնային հասցեի միջոցով։