կարևոր
4801 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-26 17:35
Տնտեսական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 20 920 872 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 24-րդ տեղում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 1 858 541 հազ. դրամ:

Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 207-րդ տեղը՝ 353 049 հազ. դրամ: