կարևոր
763 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-25 16:46
Հասարակություն

Երևան-Սևան ճանապարհին «Chevrolet»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Երևան-Սևան ճանապարհին «Chevrolet»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 34-ամյա Գառնիկ Չ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ բախվել է գազատար խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։