|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները հրապարակելիս ԿԸՀ-ն գրառմանը կից տեղադրել է Գառնի խոշորացված համայնքի տեղամասերից մեկի լուսանկար, որտեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն։ Այս մասին գրել է ՀՅԴ ՆԱՈՒՄ Վարչության ներկայացուցիչ, Քաղաքական և ընտրական փորձագիտությունների միջազգային ասոցիացիայի (IAPEE) անդամ Վարդան Գալստյանը։

«Հատկանշական է, որ սեղանին դրված են միայն ՔՊ-ի 14 համարի և «դեմ եմ» գրությամբ քվեաթերթիկները։ Կարելի է ասել, որ ԿԸՀ-ն ակնհայտ քարոզչություն է իրականացնում, բայց վստահ եմ, որ պատճառաբանությունը լինելու է, իբր «այդ ընտրատարածքում միայն մեկ թեկնածու է»։
Դե իսկ այս «երևույթից» խուսափելու համար կարելի էր ընտրել այլ նիտրալ լուսանկար։
P.S. Мы явно не скажем за кого голосовать, но знаки будут»,-գրել է Գալստյանը՝ հավելելով.
«Գրառումիցս մեկ րոպե անց ԿԸՀ-ն խմբագրեց իր կողմից հրապարակված լուսանկարը»։
