կարևոր
3742 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 11:36
Քաղաքական

ԵԽ պատգամավորները մեզ հասկանում են, հասկանում են իրականությունը ու չեն կաշառվի Ադրբեջանի ուզած ձևերով. Գասպար Կարապետյան

Եվրախորհրդարանի պատվիրակները պնդում են ԵՄ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած պատգամավորները դիտորդական առաքելության ժամկետը  երկարացնելու և դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Այս առաջարկը խոստանում են անել Եվրոպական խորհրդարանում։ Մտադիր են բարձրացնել նաև Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ  կիրառելու հարցը։

Ճիշտ է, Եվրոպան նախաճգնաժամային իրավիճակում է, սակայն չպետք է թույլ տալ, որ էներգետիկ հարցերը առավել կարևորվեն՝ կարծում է իտալացի պատգամավորը։ Արձանագրում է, որ իր երկիրը 40, իսկ Գերմանիան 60 %-ով կախված է ռուսական գազից, սակայն դա չպետք է ստիպի փոխել դիրքորոշումը որդեգրած սկզբուքների հարցում։ Առևտուրը չպետք է գերակայի մարդու իրավունքներին ՝ ասում է նա. «Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ սուվերեն որոշ տարածքներ, ինչը փաստ է և պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց բարձրացվի»։

Անդրադառնալով այդ հարցին` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ  Գասպար Կարապետյանը նշեց․ «Ինչ վերաբերվում է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցին, իրենք (պատգամավորները) պետք է փորձեն, բայց նաև մենք էլ մեր հերթին՝ այստեղ եկած երեսփոխաններով: Այդ մեծ թվով երեսփոխանները, որոնք մեզ հասկանում են, հասկանում են իրականությունը, չեն կաշառվի Ադրբեջանի ուզած ձևերով։ Այդ երեսփոխանների հետ պետք է աշխատի նաև մեր գրասենյակը, որպեսզի իրենց ուղղված առաջարկները պատրաստենք մեր տեսակետներով: Դա անշուշտ իրենց  խնդիրնե` կընդունեն, առաջ կտանեն, թե՝ ոչ, բայց մեր գրասենյակը մեր տնօրեն՝ Հեղինե Էվինյանի գլխավորությամբ ամբողջությամբ պետք է համագործակցի, պատրաստելու հարկավոր բոլոր առաջարկությունները, որպեսզի մենք փոխանցենք երեսփոխաններին այլ օգտագործման համար»: