|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռումինիան պատրաստ է մասնակցել իր տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի ֆինանսավորմանը և ակնկալում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկուշոր Դանը։
Բուխարեստն արդեն Վաշինգտոնին է ներկայացրել ամերիկյան զորակազմի պահպանման ծախսերը կիսելու ծրագիր։ Այդ նախաձեռնությունն ի հայտ է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատմանը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրի տարածքում լինեն ավելի շատ ամերիկյան զորքեր և հարվածային ավելի մեծ հնարավորություններ»,- ընդգծել է Դանը։
Ներկայումս Ռումինիայում տեղակայված է ԱՄՆ 1172 զինծառայող, մինչդեռ նախկինում նրանց թիվը մոտ 1700 էր։
Ռումինիայի նախագահն ընդգծել է Սև ծովի ափին գտնվող «Միխայիլ Կոգալնիչանու» ավիաբազայի և Դևեսելուում տեղակայված ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար։
Այս տարվա սկզբին Իրանի դեմ իրականացված ամերիկյան ռազմական գործողության ընթացքում Ռումինիան թույլ էր տվել ամերիկյան ուժերին օգտվել իր ենթակառուցվածքներից։