|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայելու Փարիզի նախաձեռնությունը։
«Մենք շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ Ուկրաինայում ուժերի առկայության վերաբերյալ, որոնք կարող են նպաստել խաղաղության ճանապարհին կայունացմանը։ Էմանուելը տեղեկացրել է այլ գործընկերների հետ իր շփման մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում Ֆրանսիայի ղեկավարի հետ Բրյուսելում հանդիպումից հետո։
Զելենսկին առանձնազրույցն արդյունավետ է անվանել և Մակրոնին ասել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը մնում է գլխավոր խնդիրը։ Նա նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի վարժեցման շուրջ։
«Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիային մեր բանակի համար մեկ բրիգադ պատրաստելու համար, մենք պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ։ Հուսով ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և կնպաստեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների հավաքագրմանը»,- գրել է նա։
Զելենսկու գրասենյակից պարզաբանել են, որ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։