կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 22:18
Աշխարհ

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

ԱՄՆ ռազմածովային ուժերն ընտրել են ամերիկյան «Applied Intuition» ընկերությանը՝ իրենց նավատորմի ականակիրների վրա արհեստական ​​բանականության վրա հիմնված համակարգեր ներդնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արհեստական ​​բանականության ոլորտում առաջատար «Applied Intuition» ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ կնքել է իր տեսակի մեջ եզակի պայմանագիր՝ նախատեսված արհեստական ​​բանականությամբ հագեցած տվյալների մշակման ենթակառուցվածքների արտադրության և ամերիկյան նավատորմում դրանց ներդրման համար»,- ասված է «Applied Intuition» ընկերության հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ համակարգը միաժամանակ կկատարի երկու խնդիր։ Նախ՝ այն տվյալներ կհավաքագրի տարբեր տեսախցիկներից ու ինֆրակարմիր տվիչներից և դրանք կմիավորի անձնակազմի համար նախատեսված մեկ ամբողջական պատկերի մեջ՝ ներառյալ հնարավոր բախումների վերաբերյալ նախազգուշացումների տրամադրումը։

Եվ երկրորդ՝ այդ համակարգը կգրանցի տվյալները սենսորներից և կփոխանցի դրանք ափ՝ պայմանով, որ առկա լինի կապուղու բավարար թողունակություն և պահպանվեն անվտանգության պահանջները։