|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Dell Technologies ընկերության հիմնադիր Մայքլ Դելը հայտարարել է, որ Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Դելն այդ մասին գրել է Linkedin-ի իր էջում։
«Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ։Մենք ուրախ ենք ընդլայնել մեր համագործակցությունը Firebird AI ընկերության հետ՝ Հայաստան բերելով ավելի մեծ հզորությամբ, համաշխարհային մակարդակի հաշվողական ռեսուրսներ և նպաստելով նորարարության զարգացմանը ողջ աշխարհում»,- գրել է Դելը՝ անդրադառնալով Firebird AI ընկերության հետ համագործակցությանը, որի մասին հայտարարվել էր նոյեմբերի 20-ին։