|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ գործող կառավարիչը հասարակությանն է ուղղել հանրաքվեի/արտահերթ ընտրությունների` Բաքվից պարտադրված թեման, մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է վատթարանալ:
Ի դեպ, այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել:
Հիշեցնեմ, որ նախ ընտրական ողջ շրջանում իշխանությունը կեղտոտ քարոզչություն իրականացրեց Ծառուկյանի դեմ, ապա գողացվեց նրա ղեկավարած ուժի՝ քաղաքացիներից ստացված քվեն, իսկ հետո արդեն նրան կալանավորեցին:
Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ, ճնշումներ իրականացնում նրա ընկերների, թիմակիցների և նրա հետ տարբեր կերպ առնչվող մեծ թվով անձանց նկատմամբ:
Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:
Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։