|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ելույթ ունենալիս անդրադարձել է «TRIPP»-ին՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։
«Տարածաշրջանային ճգնաժամերի պայմաններում ռազմավարական նշանակություն ձեռք բերող այլընտրանքային առևտրային միջանցքներում մեր ներդրումներով Թուրքիան վերածում ենք համաշխարհային առևտրի հզոր և մրցունակ լոգիստիկ կենտրոնի։ Մեր ներդրումներով ամրապնդում ենք Միջին միջանցքի հետ մեր կապակցվածությունը»,- նշել է թուրք նախարարը։
Ըստ Ուրալօղլուի՝ Թուքիան ընդլայնում է Միջին միջանցքի հետ կապակցվածությունը «TRIPP» միջանցքով, Կարս-Իգդիր-Դիլուջու 224 կիլոմետրանոց երկաթուղային գծով, այսպես կոչված «Զանգեզուր»-ի տարածքով դեպի Ադրբեջան նոր կապ հաստատելով։
Այդ համատեքստում ընդգծել է, որ տարածաշրջանային կապերը, տնտեսական համագործակցությունը թյուրքական աշխարհի հետ կամրապնդեն։