|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ասել է, որ միտում չունի այդ միջանցքը ստեղծի, կամ արգելքներ ստեղծի ՀՀ-ի համար այդ հարաբերությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:
«Մենք էլ մեր Հայաստանի մեր գործընկերներ հետ խոսեցինք, որ երբեք չեն ցանկացել փակել Ադրբեջան- Նախիջեւան հաղորդակցական միջոցը»,- ասաց նա:
Իրանի արտգործնախարարը նշեց, որ ԻՐանի եւ ՀՀ միջեւ համագործակցության մասին են խոսել, եւ հայտնեց, որ բաերբախտաբար վերջին մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, սակայն ավելի անելու ներուժ կա:
«Մենք լուրջ ենք տրամադրված մեկ միլիարդ դոլարանոց առեւտրափոխանակման հարցին եւ հաջորդ փուլում ցանկանում ենք հասնել 3 միլիարդի առեւտրափոխանակման»,-ասաց նա: