|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մենք գիտենք Իրանի արձագանքն ադրբեջանա-թուրքական նախագծին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին»։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց միջազգային լրագրող Աբբաս Ջուման։
Նա հիշեցրեց, որ Իրանի համար սա կարմիր գիծ է, և այս առումով Հայաստանն ու Իրանը նույն ճանապարհին են։
Ջուման նշեց, որ Իրանը միշտ դրական դիրքորոշում է ցուցաբերել հայ հասարակության, Հայաստանի և հայկական քաղաքականության նկատմամբ։
«Իրանը միշտ հայության մեջ աջակցություն է գտել առօրյա, տնտեսական և քաղաքական մակարդակներում։ Հայաստանն ու Իրանը բարեկամներ են, որոնց հարաբերությունները ավելի քան երկուսուկես հազար տարվա վաղեմություն ունեն։ Այսօր նրանք հաստատել են ամենասերտ կապը՝ մտավոր, քաղաքական և տնտեսական, այդ թվում՝ շուկան, անվտանգության ոլորտը, ընդհանուր տարածաշրջանային շահերը, ընդհանուր սպառնալիքները»,- ընդգծեց լրագրողը։