|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Շենժենում քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ առաջընթացը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Մարկ Քարնին այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները քննարկել են փոխշահավետ առևտրային համաձայնագրի ընթացիկ աշխատանքները, որը հնարավորություն կտա աշխատատեղեր ստեղծել, մեծացնել հասանելիությունը և հարգել Կանադայի լեզուները, մշակույթը և ինքնիշխանությունը», – ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ը։ APEC-ը ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։