|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում Կանադայի դեսպանատունը երեկ՝ ապրիլի 1-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական և համապետական ընտրությունների անցկացմանը. հայտնում է Yerkir.am-ը։
Դեսպանության հայտարարությունում, որը հրապարակվել է կառույցի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում, մասնավորապես, ասվում է.
«Կանադան աջակցում է Ադրբեջանական տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին: Նման «ընտրությունները» խարխլում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից գործադրվող ջանքերը`ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»։
Պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Կանադայում Հայ դատի հանձնախումբը.
«Կանադայի Հայ դատի հանձնախումբն ու Կանադայում հայ համայնքը խիստ վրդովված են Թուրքիայում Կանադայի դեսպանության կողմից արված կողմնակալ հայտարարությունից՝ Արցախում անցկացվող ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ:
Մենք խստորեն մերժում ենք այն և հորդորում ենք դեսպանատանը անհապաղ չեղյալ հայտարարել այդ հայտարարությունը»։

