|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանի ԱԳՆ-ն երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է ընտրությունների անցկացումն Ուկրաինայի հարավարևելյան` Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում. հայտնում է Новости-Грузия-ն:
«Անօրինական, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի Սահմանադրության նորմերի խախտում է: Նման սադրիչ գործողությունները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքացիների ազատ կամաարտահայտման հետ, խոչընդոտում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում: