|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքում վերսկսել են գրոհը ռուսամետ անջատողականների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մինչ այդ երկօրյա սուգ է հայտարարվել ողջ Ուկրաինայի տարածքում՝ ի հիշատակ Օդեսայում զինված բախումների հետևանքով զոհված տասնյակ մարդկանց:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ցավակցել է զոհվածների ընտանիքներին: Ավելի վաղ սուգ հայտարարել էին միայն Օդեսայի իշխանությունները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը շարունակվել է նաև լուսաբացին: Մասնավորապես, Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքն այս պահին գրեթե ամբողջովին ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է: