|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կիեւի իշխանությունները խափանել են Ռուսաստանի կողմից հայտարարված մարդասիրական գործողությունը՝ «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքից քաղաքացիների տարհանման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը։
Միզինցևը հիշեցրել է, որ ռուսական զինված ուժերն ապրիլի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից մարդասիրական միջանցք են բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակչությանը տարհանելու համար, ինչպես նաև առաջարկել են ԶՈՒ զինծառայողներին վայր դնել զենքը և ինքնակամ հանձնվել գերության:
«Ստիպված ենք արձանագրել, որ Կիեւի իշխանությունների կողմից հայտարարված մարդասիրական գործողությունը ցինիկաբար խափանվել է, նշված միջանցքից ոչ ոք չի օգտվել», — հայտարարել է Միզինցեւը:
Նա եզրափակել է, ասելով, որ Կիևի իշխանություններն անտեսել են ռուսական նախաձեռնությունները՝ դրանով իսկ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ուկրաինացի զինվորականների նկատմամբ։