|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանը մտադիր է իր կազմում ներառել Ուկրաինայի «բոլոր ռուսական շրջանները», այդ թվում՝ Կիևը: Դրա մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է KyivPost թերթի գլխավոր խմբագիր Եկատերինա Գորչինսկայան. հայտնում է Украинская правда-ն: Նրա համաձայն՝ փաստաթուղթը մշակվել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդում` Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ:
Պլանում նշվում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն իր շահերի պաշտպանության համար: Ռուսաստանը հույս է ունեցել , որ երկրում ապակայունացումը կհանգեցնի այն բանին, որ Յանուկովիչը կլուծարի Ռադան և կդառնա միակ իշխանություն ունեցող մարմինը, այդ դեպքում, Յանուկովիչի խնդրանքով, Ռուսաստանը կկարողանար գործել Ուկրաինայում՝ խուսափելով միջազգային հանրության բացասական արձագանքից: Սակայն Յանուկովիչը, փաստաթղթի համաձայն, վստահելի գործընկեր դուրս չի եկել և չի կարողացել հասնել դրան:

