|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆեյսբուք սոցցանցի 533 միլիոն օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են անհայտ հաքերների ձեռքում, որոնք տեղեկության առեւտուր են իրականացրել Telegram-ի միջոցով, գրում է Verge-ն՝ հղում անելով տվյալների անվտանգության ոլորտում հետազոտող Ալոն Գալին:
Telegram-ում բոտն առաջարկում է օգտատերերի մասին տեղեկությունը 20 դոլարով: Օրինակ, դա կարող է լինել իրական հեռախոսահամար, որն անհրաժեշտ է սոցցանց մուտք գործելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բոտի ակտիվությունը գրանցվել է 2021 թվականի հունվարի կեսերից եւ մինչ օրս գործում է: Նշվում է, որ տվյալները վերաբերում են Ֆեյսբուքում զանգվածային արտահոսքին, որը շտկվել էր 2019 թվականին: