|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կավարտվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան գործերին միջամտությունը կանխելու հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։
«Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում շուտով կավարտվի։ Մենք չենք պատրաստվում ձգձգել այն»,- ասել է նա աֆրիկյան և ասիական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2014-2022 թվականների ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում։
Սենատորի խոսքով՝ ռազմական փուլը կդադարի այն բանից հետո, երբ Ուկրաինան անվտանգ կդառնա Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար։
«Կենսալաբորատորիաներ՝ տեսնենք, թե այնտեղ ինչ կլինի, մենք կապահովենք միջուկային օբյեկտների անվտանգությունը»,- հավելել է նա։
Կլիմովը նշել է, որ Արեւմուտքը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային։ Իսկ Ուկրաինայում վերցված գերիների թվում կան ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներ։